ՀՖՖ մամլո ծառայությունն «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում է, որ օգոստոսի 5-ից Վրաստանի ֆուտբոլի Մինչև 14 տարեկանների ազգային հավաքականն ուսումնամարզական հավաք է անցկացնում Հանքավանի մարզաբազայում:
Վրացի պատանի ֆուտբոլիստները Հայաստանում կմարզվեն մինչև օգոստոսի 10-ը և այդ ընթացքում` օգոստոսի 7-ին և 9-ին, երկու ընկերական հանդիպում կանցկացնեն Հայաստանի նույն տարիքային հավաքականի հետ, որը կազմված կլինի «Փյունիկ» և «Բանանց» թիմերի սաներից:
Այսօր, օգոստոսի 7-ին, ժամը 17:00-ին Հանքավանի մարզաբազայում տեղի կունենա Հայաստանի եւ Վրաստանի Մինչեւ 14 տարեկանների հավաքականների առաջին հանդիպումը: Երկրորդ հանդիպումը Հանքավանում կկայանա օգոստոսի 9-ին, ժամը 12:00-ին:






































