Հոլանդիայի ազգային հավաքականի ու «Ինտեր»-ի կիսապաշտպան Ուեսլի Սնեյդերը բնութագրել է թիմի մարզչին, որն իր պաշտոնն ստանձնել է անցած մրցաշրջանի ավարտին:
«Ստրամաչոնին սիրում է ֆուտբոլը: Մարզումների ժամանակ մենք մշտապես օգտագործում ենք գնդակը: Այդկերպ մենք մարզվում ենք այնպես, ինչպես հոլանդական ֆուտբոլում: Ես հավանում եմ այն գաղափարախոսությունը, որը մեր մեջ է ուզում սերմանել Ստրամաչոնին: Նա երիտասարդ է, հաղթանակի մեծ տենչը իր մեջ: Ես վստահ եմ, որ նրա մոտ շատ բան կստացվի այս մրցաշրջանում»,- ասել է Սնեյդերը:






































