ՀՀ ԱԺ պաշտոնական կայքը ֆրանսալեզու այցելուներին շուտով կներկայանա նաև ֆրանսերեն լեզվով: Կայքէջը դեռևս կառուցման փուլում է. աստիճանաբար կթարգմանվեն և կտեղադրվեն բոլոր հիմնական էջերը, այնուհետև նաև լուրերը:
Կայքէջի ֆրանսերեն բաժնի ստեղծումը և թարգմանությունն իրականացվում են Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի ՙՆորիա՚ ծրագրի ֆինանսական աջակցությամբ: Նույն ծրագրի ֆինանսավորմամբ, Ազգային ժողովում «Ալիանս Ֆրանսեզ»-ը պատգամավորների և աշխատակիցների համար իրականացնում է ֆրանսերեն լեզվի դասընթացներ, որոնց մասնակիցների թիվը հասնում է մոտ 70-ի: