Եմենի նախագահ Աբդ Ռաբբո Մանսուր Հադին հրաման է ստորագրել, որի համաձայնʽ նախկին նախագահ Ալի Աբդալլահ Սալեհի որդու վրայից հանվում է հանրապետական 7-րդ գվարդիական ջոկատների հրամանատատարությունը: Ինչպես հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայությունը, այդ հրամանը դիտվում է որպես քայլ՝ ուղղված զինված ուժերի բարեփոխմանը և Ահմադ Ալի Սալեհի՝ նախկին նախագահի որդու ազդեցության նվազեցմանը:
Միաժամանակ, Եմենի կենտրոնական հատվածում՝ Ռադա քաղաքի մոտ այս գիշեր ամերիկյան անօդաչու սարքերը ենթադրաբար հարված են հասցրել «Ալ-Քաիդա»-ի զինյալներին: Գործողության արդյունքում զոհերի թիվը չի հաղորդվում:
Ռադա քաղաքը ժամանակին զինյալների հիմնական հենակետերից մեկն էր: Շաբաթ օրվանից զինյալները դարձյալ սկսել են ուժեր կենտրոնացնել այդ քաղաքի շրջակայքում:










































