Աֆրիկայի առաջնորդները երեքշաբթի կհավաքվեն Ուգանդայում՝ քննարկելու համար Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության արևելյան մասում տիրող հակամարտությունը, որտեղ, առաջատար մարդասիրական կազմակերպությունների կանխատեսումներով, մարդասիրական աղետալի ճգնաժամ է սպասվում:
Ինչպես հաղորոդւմ է BBC-ն, բրիտանական Oxfam բարեգործական կազմակերպությունը հայտնում է, որ միլիոնավոր մարդիկ հայտնվել են զինված խմբավորումների իշխանության տակ, տարածաշրջանում խիստ աճել է սպանությունների և բռնաբարությունների թիվը:
Կազմակերպության կարծիքով՝ М-23 խմբավորման կազմակերպած ապստամբությունը ճնշելու փորձերը անվտանգության ուժերին թույլ չեն տալիս զբաղվել երկրի արևելյան հատվածի ավելի խոցելի շրջաններով:








































