Իրանական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի փոխարտգործնախարար Հոսեին Ամիր Աբդոլահիանը երեկ հայտարարել է, որ օգոստոսի 9-ին տարածաշրջանի որոշ երկրների ներկայացուցիչները Թեհրանում խորհրդակցություն են անցկացնելու սիրիական ճգնաժամից դուրս գալու ուղիների վերաբերյալ.
«Այդ հանդիպմանը մասնակցելու իրենց պատրաստակամության մասին հայտնել են ավելի քան 10 երկրների դեսպաններ: Բանակցությունների նպատակը տարածաշրջանի երկրների ու միջազգային կառույցների կառուցողական օգնության շնորհիվ Սիրիայում կայունության ու անդորրի վերականգնմանն աջակցելն է:
Իրանական կողմը կարծում է, որ Սիրիայի հակամարտությունը կարող է կարգավորվել միայն համազգային հաշտեցման միջոցով: Մենք համաշխարհային ԶԼՄ-ներին կոչ ենք անում արտացոլել Սիրիայում տիրող իրական պատկերը և խուսափել իրականությանը չհամապատասխանող տեղեկատվություն տարածելուց»: