Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը հայտարարել է, որ Գրոզնիում ահաբեկչության կազմակերպիչները կարող են լինել Մուսլիմ և Հուսեին Գակաև եղբայրները: Այսօր հանրապետության ղեկավարը այցելել է հանցագործության վայր, որտեղ օգոստոսի 6-ին երկու ահաբեկիչ մահապարտներ գործի են դրել ռումբերը:
Պայթյունների զոհ էր դարձել 4 մարդ` բոլորն էլ ներքին զորքերի զինծառայողներ: Հանցագործներից մեկի անձը արդեն հաստատվել է:
Քաղաքական գործիչը նշել է, որ Գակաևները «ուղեղից հիվանդ մարդկանց են գտնում, նրանց թմրանյութ են ներարկում և ուղարկում մահվան»:










































