Aгavot.am-ի հարցին՝ նախագահի հանձնարարականների առկայության պարագայում ինչո՞ւ որոշ կուսակցականներ, ի դեմս ՀՀԿ-ական պատգամավոր Մնացական Մնացականյանի, որոշեցին ինքնուրույն գործել, Արագածոտնի ՀՀԿ-ւսկան մարզպետը պատասխանեց.
«ՀՀԿ-ն միասնական, կուռ կառույց է Թալին քաղաքում: Շատ համախմբված կառույց է, և մեկ անդաստիարակի մտածելկերպը չի նշանակում, որ պետք Է ստվերվի ՀՀԿ-ի գործունեությունը կամ ՀՀԿ-ի կառուցողական մոտեցումները: Նման մարդկանց մենք պատժում ենք ու կպատժենք»: Մարզպետից հետաքրքրվեցինք՝ ի՞նչ նկատի ունի «պատժել» ասելով՝ ծեծելո՞ւ են, թե՞ անկյուն են կանգնեցնելու:
«Կպատժենք լեռնցու օրենքներով»,- եղավ պատասխանը: Այս առիթով «Առավոտը» փորձեց ստանալ Մնացական Մնացականյանի մեկնաբանությունները: Վերջինս այդպես էլ չպատասխանեց մեր հեռախոսազանգերին»:







































