Goal. com-ը տեղեկացնում է, որ «Մանչեսթեր Սիթի»-ն չի նախատեսում հրաժարվել թիմի հարձակվող Էդին Ձեկոյի ծառայություններից, եթե նրա իրավունքների դիմաց 25 մլն ֆունտ չստանա:
Սակայն «քաղաքայիններ»-ի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին պատրաստ է ուսումնասիրել Ձեկոյի տրանսֆերի գնման առաջարկները, որպեսզի հնարավորություն ունենա հարձակվող Ռոբին վան Պերսիի համար տեղ ազատել թիմում:
«Միլան»-ը ցանկանում էր, որ Էդինը վարձավճարով հանդես գա թիմում, բայց «Մանչեսթեր Սիթի»-ն մերժել է իտալական ակումբի առաջարկը, որը ՊՍԺ տեղափոխված Զլատան Իբրահիմովիչին փոխարինող է փնտրում:








































