Անցած ամիս Օսկարը «Ինտերնացիոնալ»-ից տեղափոխվել է Դի Մատեոյի թիմ:
Goal.com-ի հաղորդմամբ՝ Քսանամյա ֆուտբոլիստը, ինչպես Դաֆն ու Զենդենը, Դրոգբայի հեռանալուց հետո «Չելսի»-ում կրելու է 11 համարի մարզաշապիկը: Այն 2006 թվականից մինչ այժմ կրում էր կոտդիվուարցի Դիդիե Դրոգբան:
Դենիս Ուայսը մեկ այլ լեգենդ է, որը ևս կրել է այս համարի մարզազգեստը, երբ 1993 թվականին որոշվեց, որ անգլիական ֆուտբոլում պետք է մտցվեն մարզաշապիկների վրայի համարանիշերը:









































