Երեկ ադրբեջանցի իրավապահները կանխել են կալանավորին թմրանյութ փոխանցելու փորձը,- հաղորդում է vesti.az-ը:
Պարզվել է, որ 21-ամյա մի կին ցանկացել է 5 տարվա ազատազրկման դատապարտված եղբորը 1 գրամից ավելի հերոին փոխանցել սննդի մեջ: Խուզարկությամբ պարզվել է, որ թմրանյութը թաքցված է եղել կարագի մեջ:
Մի քանի օր առաջ էլ ադրբեջանական բանտերից մեկում փորձել էին կալանավորին թմրանյութ փոխանցել՝ այն թաքցնելով լվացքի փոշու մեջ: