Ռոժեր Ֆեդերերը հայտարարել է, որ ցանկանում է մասնակցել 2016 թվականին կայանալիք Օլիմպիական խաղերին:
«Ես հույս ունեմ՝ կկարողանամ մասնակցել Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք Օլիմպիադային: Ես այս մասին արդեն ասել եմ նախքան Լոնդոնի Օլիմպիական խաղերը: Չեմ կարծում, թե իմ մասնակցությունը 2016 թվականի Օլիմպիադային անիրական բան է: Բայց հիմա ես այդ մասին չեմ մտածում: Ամեն դեպքում ես, իհարկե, կցանկանայի հաղթել ոսկե մեդալը»,- բրիտանական մամուլի հաղորդմամբ՝ ասել է Ֆեդերերը:
Նշենք, որ Լոնդոն-2012 Օլիմպիական խաղերի եզրափակչում շվեյցարացի թենիսիստը պարտվեց Էնդի Մարեյին՝ 2:6, 1:6, 4:6 հաշվով:








































