Հայաստանի ներկայացուցիչ Հռիփսիմե Խուրշուդյանը Լոնդոնի 2012 թվականի ամառային Օլիմպիական խաղերի կանանց գերծանրքաշայինների պայքարում բրոնզե մեդալ նվաճելուց հետո Facebook-ի իր էջում գրել է իր տպավորությունների մասին.
«Ես այսօր ամենաերջանիկ մարդն եմ ու իմ հավաքածուում այսուհետ ունեմ Օլիմպիական մեդալ: Բոլորին ի սրտե շնորհակալ եմ իմ կողքին լինելու, ինձ սատարելու և աջակցություն ցուցաբերելու համար»,- գրել է Հռիփսիմեն:








































