Զարգացման ասիական բանկը Ադրբեջանին ջրամատակարարման և կոյուղատար համակարգերի արդիականացման համար արդեն երկրորդ դրամաշնորհն է հատկացնելու:
Այս մասին հայտարարել է Ադրբեջանում բանկի ներկայացուցչության տնօրեն Օլլի Նորոյոնոն. հաղորդում է 1news.az-ը:
Նրա խոսքով, ներկայումս հարցը Ադրբեջանի կառավարության հետ քննարկումների փուլում է և հավանաբար կհատկացվի արդեն մարտ ամսին:
2009-ին Զարգացման ասիական բանկը Ադրբեջանի կառավարության հետ պայմանագիր է ստորագրել ջրամատակարարման և կոյուղատար համակարգերի արդիականացման համար դրամաշնորհի մասին: Մինչ այժմ 75 միլիոն դոլարով վերանորոգվել են Գյոյչայ և Նախիջևան քաղաքների համակարգերը: