«Կրասնոդար»-ի գլխավոր մարզիչ Սլավոլյուբ Մուսլինը պարզաբանել է, թե ինչու թիմի հարձակվող Յուրա Մովսիսյանը, ով մեծ ներդրում է ունեցել իր ակումբի` «Լոկոմոտիվ»-ի նկատմամբ տարած հաղթանակում (3:1), խաղադաշտ դուրս չի եկել մեկնարկային կազմում:
«Իմ ֆուտբոլիստները հաղթանակի մեծ ձգտում ցուցաբերեցին: Սա առաջին հանդիպումն է, որում մենք կարողացանք հաղթանակ տանել` առաջին գնդակը սեփական դարպասն ընդունելով: Մենք լավ էինք պատրաստվել այս խաղին: Խնդիրները կապված էին միայն Մովսիսյանի հետ. նա ջերմություն ուներ:
Ընդմիջման ժամանակ ես ասացի իմ սաներին, որ հավատան սեփական ուժերին, քանի որ մրցակիցը չի կարողացել որևէ գոլային պահ ստեղծել մեր դարպասի մոտ: Երկրորդ խաղակեսում հիանալի խաղ ցոցադրեցինք»,- Մուսլինին մեջբերում է ակումբի պաշտոնական կայքը:









































