Վիետնամում օգոստոսի 5-ին երկրի պատմության ընթացքում առաջին անգամ գեյ- շքերթ է տեղի ունեցել: Այս մասին հաղորդում է Agence France-Presse-ը: Միջոցառմանը մասնակցել է մոտ 100 մարդ:
Շքերթը տեղի է ունեցել Վիետնամի մայրաքաղաք Հանոյում: Մասնակիցների մեծ մասը շքերթի է ժամանել ծիածանագույն դրոշներով և փուչիկներով զարդարված հեծանվով: Շքերթը խաղաղ է ընթացել և ավարտվել է առանց միջադեպերի: Չնայած միջոցառման անցկացումը համաձայնեցված չի եղել քաղաքապետարանի հետ, ոստիկանությունը խոչընդոտող ոչ մի քայլ չի ձեռնարկել:
Ինչպես հաղորդում է AFP-ին` կոմունիստական Վիետնամում համասեռամոլությունը հանցագործություն չի համարվում, սակայն պաշտոնական գաղափարախոսության մեջ բացասական վերաբերմունք կա նույնասեռ կապերի նկատմամբ:
Նախատեսվում էր, որ 2012-ին Վիետնամի Արդարադատության նախարարության ղեկավարը կվերանայի համասեռամոլների ամուսնությունները թույլատրելու մասին օրենքը:











































