ԱՄՆ-ի` ճապոնական Հիրոսիմա և Նագասակի քաղաքների վրա ռումբ նետելու հրաման արձակած նախագահ Հարրի Տրումենի թոռը` Դենիել Քլիֆթոն Տրումենը, կյանքում առաջին անգամ ոտք է դրել ճապոնական հողի վրա: «Աշխարհն առանց ատոմային զենքի» շարժման ակտիվիստը մասնակցել է «լուռ աղոթքին»` ի հիշատակ միջուկային աղետի զոհերի: Հետո Տրումենը հանդիպել է Sadako Legacy բարեգործական կազմակերպության ղեկավարի` ատոմային աղետի ականատես 71-ամյա Մասախիրո Սասակիի հետ:
Հարրի Տրումենի թոռը մտադիր է Ճապոնիայում մնալ մինչև աղետի տարելիցի օրը` օգոստոսի 6-ը: Հիրոսիմայում միջուկային աղետի զոհ էր դարձել 140 000 մարդ: Նագասակիի ռմբակոծությունը խլել էր 70 000 մարդու կյանք:









































