Չինաստանում ձերբակալվել է մարդկային օրգանների առքուվաճառքով զբաղվող140 մարդ: Ինչպես հաղորդում է BBC-ն` հղում կատարելով տեղի լրատվամիջոցներին, ոստիկանությունը հայտնաբերել է նաև ավելի քան 100 դոնորների, որոնք ներգրավվել են այս հանցագործության մեջ:
Ըստ պաշտոնական վիճակագրության` ներկայում Չինաստանում կա գրեթե 1,5 մլն մարդ, որոնք այս կամ այն օրգանի փոխպատվաստման կարիք ունեն, սակայն տարվա ընթացքում այնտեղ կատարվում է նմանատիպ 10 հազար վիրահատություն:









































