«Կրասնոդար»-ի և Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը մեկնաբանել է իր թիմի` Մոսկվայի «Լոկոմոտիվ»-ի նկատմամբ տոնած 3:1 հաշվով հաղթանակը.
«Առաջին խաղակեսը շատ բարդ էր, հյուրերը շատ ակտիվ էին: Սակայն մենք կարողացանք հաղթել, քանի որ հսկայածավալ աշխատանք էինք կատարում խաղադաշտում:
Ինչ վերաբերում է իմ խաղին, ապա կնշեմ, որ իմ բախտն ուղղակի բերեց խփած գոլի հարցում: Ես ուրախ եմ, որ կարողացա գոլ խփել ու թիմին օգնել կարևոր միավորներ վաստակել»,- հայտարարել է Յուրան:









































