Թուրքիայի Միլի մեջլիսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը կոչ է արել խորհրդարանականներին վավերացնել Ադրբեջանի հետ կնքված ռազմավարական գորընկերության և փոխօգնության մասին պայմանագիրը, տեղեկացնում է Haber3-ը:
Պայմանագիրը ստորագրվել է անցած տարվա օգոստոսին Բաքվում` Ադրբեջանի և Թուրքիայի նախագահների կողմից:
Ադրբեջանական խորհրդարանն այն վավերացրել է դեռ անցած տարվա վերջին, իսկ թուրք օրենսդիրները դեռ չեն սկսել գործընթացը: