Այսօր` օգոստոսի 4-ին, ինքնասպանություն է տեղի ունեցել Արցախում:
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը shamshyan.com-ին հայտնել է, որ Ստեփանակերտի Հեքիմյան 3 շենքի 5-րդ հարկից մեծահասակ մի կին ինքնասպանություն գործելու նպատակով իրեն ցած է նետել:
Ստեփանակերտից հարևանները Գագիկ Շամշյանին պատմել են, որ իրավապահներն այս պահին զբաղված են ինքնասպան եղած կնոջ ինքնությունն ու տարիքը ճշտելով:
Նախնական տեղեկություններով, կնոջը Ստեփանակերտ են բերել բարեկամները`բժշկական հետազոտության:












































