Արևմտյան պետությունները, փորձելով տապալել Սիրիայի ռեժիմը, զրոյի են հավասարեցրել երկրում հակամարտության խաղաղ կարգավորման տարբերակները: Նման հայտարարությամբ է հանդես եկել Չինաստանի ԱԳՆ-ի միջազգային կոնվենցիաների և կազմակերպությունների բաժնի խորհրդական Լոնգ Չժոուն:
«Մենք դեմ ենք ներքին գործերին խառնվելուն, ռեժիմի բռնի փոփոխությանը և ռազմական ներխուժմանը: Այն երկրները, որոնք նման առաջարկով են հանդես գալիս և խոսում են այդ մասին, պետք է մտածեն այն մասին, թե իրականում ով է խոչընդոտում սիրիական հակամարտության լուծումը», – ասել է Չինաստանի ԱԳՆ ներկայացուցիչը:
Հիշեցնենք, որ ուրբաթ երեկոյան ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեան ձայների մեծամասնությամբ հավանության է արժանացրել Սիրիայի վերաբերյալ որոշումը, իսկ Ռուսաստանը դեմ է քվեարկել:










































