Նեապոլի օդանավակայանում օգոստոսի 3-ին ձերբակալվել է Ուկրաինայի պետական պահպանության նախկին մայոր Նիկոլայ Մալնիչենկոն, գրում է «Լենտա.ռու»-ն:
Նա ձերբակալվել է Վաշինգտոնից Նեապոլ տեղափոխվելուց անմիջապես հետո: Մալնիչենկոն համաձայնել է իրեն Ուկրաինային արտահանձնելու գործընթաց անցնել: Այդ իսկ պատճառով ձերբակալությունից հետո նրան տարել են ներգաղթյալների բանտ:
Նիկոլայ Մալնիչենկոն մի քանի տարի եղել է Ուկրաինայի նախկին նախագահ Լեոնիդ Կուչմայի թիկնապահը: Նա կասկածվում է փաստաթղթերի կեղծման և պետական գաղտնիքի բացահայտման մեջ:
Կուչմայի նախկին թիկնապահը Ուկրաինայում խուսափել էր կալանքից՝ հեռանալով ԱՄՆ, ուր ավելի վաղ քաղաքական ապաստան էր ստացել:










































