Աշխարհի առաջին ռակետ շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը հրաժարվել է օգոստոսի 6-12-ը կայանալիք Տորոնտոյի «Մասթերս-1000» մրցաշարի մասնակցությունից:
Ցավում եմ, որ չեմ կարող մասնակցել Տորոնտոյի մրցաշարին, քանի որ սիրում եմ այդ քաղաքը և նշված մրցաշարը: Ուժերս վերականգնելու համար որոշակի ժամանակ կպահանջվի: Հուսով եմ, որ կկարողանամ Կանադա վերադառնալ 1 տարի անց»,- իր որոշումն է մեկնաբանել թենիսիստը:
Հիշեցնենք, որ Ֆեդերերը դուրս է եկել Լոնդոնի Օլիմպիադայի թենիսի տղամարդկանց մրցաշարի եզրափակիչ` առավելության հասնելով արգենտինացի թենիսիստ Խուան-Մարտին Դել Պոտրոյի նկատմամբ:









































