Ինչպես գրում են եգիպտական կայքերը, երեկ Եգիպտոսում ձերբակալվել են Մուբարաքի կառավարության 3 անդամներ: Բացի նրանցից` ձերբակալվածների մեջ է նաև Եգիպտոսում շատ հայտնի գործարար, միլիարդատեր Ահմեդ Էզը, որը Մուբարաքի ղեկավարած Ազգային ժողովրդավարական կուսակցության անդամ էր:
Տուրիզմի, ներքին գործերի և բնակարանային ապահովվածության նախարարները մեղադրվում են վերջին անկարգությունների ժամանակ սադրանքներ հրահրելու մեջ: Տեղեկություններ կան, որ նրանց կարող է մեղադրանք առաջադրվել նաև պաշտոնական դիրքը չարաշահելու համար: