Օգոստոսի 3-ին ոստիկանության Իջևանի բաժնում նյութեր են ստացվել, որ 1988 թ. ծնված Գևորգ Օ.-ն հունիսի 30-ից մինչև հուլիսի 10-ն ընկած ժամանակահատվածում «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Իջևանի անտառտնտեսություն» մասնաճյուղի Իջևանի անտառպետության տեղամասից ապօրինի հատել է 23 հաճարենի և 1 թխկի, ինչի հետևանքով պետությանը պատճառվել է 2.568.000 դրամի նյութական վնաս:
Ոստիկանությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ կատարվում է նախաքննություն:






































