Միավորված ազգերի կազմակերպությունը կրկնակի նվազեցրել է իր դիտորդների թիվը Հալեպում, որտեղ արդեն երկրորդ շաբաթն է չեն դադարում կառավարական ուժերի և ընդդիմադիրների միջև մարտերը: Այս մասին հայտնում է գերմանական Sueddeutsche Zeitung թերթը՝ վկայակոչելով ՄԱԿ-ի իր աղբյուրը:
Դիտորդների թվի ժամանակավոր կրճատման պատճառը եղել է ոչ թե վերջին շրջանում քաղաքում սրված իրավիճակը, այլ որոշ տեխնիկական խնդիրներ, մասնավորապես բջջային կապի խաթարումը: «Հենց կապի մեր միջոցները կրկին աշխատեն, մենք կվերադարձնենք դիտորդներին»,- ասել է ՄԱԿ-ի աղբյուրը:
Պարբերականի տվյալներով՝ Հալեպն այս պահին լքել են 28 դիտորդներից 14-ը:





































