Իսպանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Կրիշտիանու Ռոնալդուն, հնարավոր է, չերկարաձգի պայմանագիրը Մադրիդի «Ռեալ»-ի հետ:
Բանն այն է, որ եվրոպական ակումբները պատրաստ են Ռոնալդուին վճարել գլխապտույտ առաջացնող գումարներ: Պորտուգալացուն, փաստորեն, խոստացել են այնքան վարձատրել, որ նա կլինի աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը:
Իմանալով այդ ամենի մասին՝ «Ռեալ»-ի ղեկավարությունը մտահոգված է ու մտադիր է լուրջ քայլեր ձեռնարկել այս ուղղությամբ: Մասնավորապես թիմի նախագահ Ֆլորենտինո Պերեսը, որն այժմ «Ռեալ»-ի հետ ԱՄՆ-ում է, որոշել է զրուցել Ռոնալդուի հետ:
Նշենք, որ Ռոնալդուի պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2016 թվականը, սակայն ակումբը մտադիր է երկարաձգել այն:







































