Ուրբաթ օրը Յեմենում երկու պայթյուն է գրանցվել` մայրաքաղաք Սանայում և դրանից 200 կմ հարավ` Թաիզ քաղաքում: Այս մասին հայտնել են տեղի իրավապահ մարմինները:
Ինչպես տեղեկացնում է «Յեմեն փոստ» թերթը` միջադեպը տեղի է ունեցել նախագահական պալատից ոչ հեռու: Սանայում պայթյունի զոհ է դարձել մեկ մարդ, ևս մեկը վնասվածքներ է ստացել:
Թաիզում պայթուցիկը գործի է դրել մոտոցիկլով մի տղամարդ: «Վեց մարդ մահացել է, 10-ը` վիրավորվել»,- ասել է քաղաքային իշխանությունների ներկայացուցիչը:









































