Ամերիկյան բորսայական առևտրի Knight Capital ընկերության ծրագրային համակարգի անսարքության պատճառով չորեքշաբթի Նյու Յորքի ֆոնդային բորսայում (NYSE) որոշ ակցիաների սխալ գնումներ են եղել, որի հետևանքով ֆինանսական խումբը կրել է 440 մլն դոլարի վնաս:
Knight Capital Group-ի 2010-ի 2-րդ եռամսյակի ամբողջ եկամուտը եղել է 289 մլն դոլար` ավելի քիչ քան սխալի հետևանքով կրած վնասը:
Ընկերությունը հավաստիացնում է, որ իր հաճախորդները չեն տուժել:
Ավտոմատ համակարգի անսարքությունը տևել է ընդամենը 45 րոպե, սխալի յուրաքանչյուր րոպեն արժեցել է 10 մլն դոլար, ընդգծում է New York Times-ը:








































