Pink Floyd ռոք խումբը հերքել է տեղեկատվությունը, որ մտադիր է մասնակցել Լոնդոնի ամառային Օլիմպիական խաղերի փակման արարողությանը, որը տեղի է ունենալու օոստոսի 12-ին, հաղորդում է Gigwise-ը:
Այն մասին, որ լեգենդար խումբը մասնակցելու է Օլիմպիադայի փակմանը, օգոստոսի 2-ին հայտարարել էր բրիտանացի երգիչ Էդ Շիրանը: Նրա խոսքով` նա պետք է խմբի հետ կատարեր Wish You Were Here երգը: Միաժամանակ երգիչն ասել էր, որ խմբի` դեռևս կենդանի ոչ բոլոր անդամները կմասնակցեն երգի կատարմանը, կմասնակցի միայն Նիկ Մեյսոնը: Նա ոչ մի խոսք չէր ասել կիթառահար Դեյվիդ Գիլմորի և բասկիթառահար Ռոջեր Ուոտերսի հանդես գալու մասին:
Մամուլում հայտնված այս հաղորդմանն ի պատասխան` հնչեց Pink Floyd-ի պաշտոնական հայտարարությունը, որ խումբը հայտարարագրված չէ Օլիմպիադայի փակման արարողությանը մասնակցելուն:
Pink Floyd-ի երեք երաժիշտներ վերջին անգամ բեմ են բարձրացել 2011 թ. Ուոթերսի համերգին Լոնդոնի O2 Arena համերգասրահում The Wall ալբոմի ծրագրով:







































