Բեյոնսեն որոշել է ևս մեկ տողով ընդարձակել իր առանց այդ էլ մեծ ինքնակենսագրականը: Այժմ երգչուհի, դերասանուհի և դիզայներ Բեյոնսեն իր ուժերն է փորձում ռեժիսուրայում: Նա փաստագրական ֆիլմ է նկարահանում, որում գլխավոր դերը կկատարի անձամբ:
Բեյոնսեն արդեն սկսել է աշխատել սեփական կարիերայի և հաջողության ոչ հարթ ճանապարհի մասին ֆիլմի վրա: Այս մասին հաղորդում է Fashiontime-ը: Ֆիլմի մոնտաժման աշխատանքներում կներգրավվեն կադրեր ելույթներից ու հետկուլիսային նկարահանումներից, հարցազրույցներից:
Բեյոնսեն կլինի ֆիլմի ոչ միայն ռեժիսորը, այլև պրոդյուսերը: Ֆիլմի թողարկման հստակ ժամկետը հայտնի չէ:
Հիշեցնենք, որ Բեյոնսեն միակ աստղը չէ, որը որոշել է ֆիլմ նկարահանել սեփական կարիերայի մասին: Նախկինում կենսագրական ֆիլմեր են թողարկել Ջասթին Բիբերը, Քեթրի Փերին և Մայլի Սայրուսը:





































