Tuesday, 16 06 2026
Համագործակցության նոր հեռանկարներ՝ Լոնդոնի «Sotheby’s» աճուրդային տան հետ
ՄԻՊ-ի և ԱՆ-ի համագործակցության արդյունքում կազմակերպվել է Ադրբեջանում ազատությունից զրկված և Հայաստան վերադարձած անձի բուժօգնությունը
Հայտնի են Խաչատրյանի անվան թավջութակահարների միջազգային մրցույթի հաղթողները
Թմրամիջոցի ապօրինի շրջանառության դեպքեր․ համայնքային ոստիկանների բացահայտումները
«Նոթեյշնս» երաժշտական լաբորատորիան ստացել է գրեթե 250 հայտ՝ աշխարհի ավելի քան 38 երկրից
Ծաղկաձորի ճոպանուղու հողամասն այլևս ՀԱՕԿ-ինը չէ
Երևանում անցկացվում է Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային խորհրդի Եվրոպայի խմբի հանդիպումը
Հայաստանը ներկայացվել է National Geographic Italia-ի մայիսյան համարում
Պապիկյանը Eurosatory 2026 միջազգային ցուցահանդեսի ցուցադրական պարապմունքից տեսանյութ է հրապարակել
23:30
«Փյունիկ»-ը կիպրացի հարձակվող ունի
Գրանցվել է 775 դեպք, որից 236-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Շրջանառության մեջ է դրվում նոր հուշադրամ
Անցած 3 օրում գրանցվել է 31 ավտովթար․ 44 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ
ԱԺ խորհուրդը հաստատել է հունիսի 16-ի հերթական նիստերի օրակարգի նախագիծը
Մայիսի 1-31-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքներ․ ՊԵԿ
22:30
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 180-ը
Հայաստանում ազատությունից զրկվածների թիվը հատել է 3000-ի շեմը. Գալյան
22:10
Ուկրաինայի ռազմածովային ուժերը Alkmaar տեսակի հակաականային նավ է ստացել Նիդեռլանդներից
Միջուկային զենքից Իրանի դեկլարատիվ հրաժարումը Իսրայելին չի հետաքրքրում. մեզ պետք են ռեալ քայլեր
21:50
Թրամփը սպառնացել է 100-տոկոսանոց մաքսատուրք սահմանել ֆրանսիական գինիների վրա
Օսկանյանը «պադոշ» է. ինչ երեսով է ընտրություն բառը օգտագործում
«Ուժեղ Հայաստանի» պատգամավորի 4 թեկնածուի նկատմամբ հայտարարվել է հետախուզում
Ընտրությունների լեգիտիմության հարց է առաջանում. ԿԸՀ որոշումն ապօրինի է
21:08
Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 65-ի
Բաքուն «ձգտում է TRIPP-ը «Միջին միջանցք» աշխարհաքաղաքական նախագծից դուրս թողնե՞լ»
20:50
Իտալիայի վարչապետն ընդգծել է Լիբանանում ռազմական գործողությունների դադարեցման անհրաժեշտությունը
Հայաստանում են անվասայլակով բասկետբոլի սպորտային բանագնացներ Ռոզ Հոլերմանը և Սթիվ Սերիոն․ ԱՄՆ դեսպանատուն
20:30
Սաուդյան Արաբիայում ակնկալում են, որ Իրանն ու ԱՄՆ-ն հաշվի կառնեն արաբական երկրների շահերը
Դատական համակարգն առաջիկայում կհամալրվի նոր դատավորներով
20:10
Եվրոպական հանձնաժողովը հույս ունի հուլիսին սկսել Ուկրաինայի անդամակցության շուրջ բանակցությունները

Աղբի այրումը վտանգավոր է մարդկանց համար

Հայաստանում աղբավայրերը գնալով ավելի ու ավելի շատ են «զավթում» մշակման ենթակա հողակտորները, դե իսկ բնակելի տարածքներում դրանց առատության մասին խոսելն ավելորդ է:

Բնապահպանները բազմիցս նշում են, որ աղբավայրը աղտոտում է արտաքին միջավայրը թունաքիմիկատներով, ծանր մետաղների աղերով, լուծիչներով, մեթանով, ածխաթթու գազով, ծծմբի օքսիդով և այլ վնասակար նյութերով, բացի այդ, աղբավայրը նպաստում է համաճարակների տարածմանը, քանի որ այնտեղ վխտում են զանազան կրծողներ, թափառական շներ ու կատուներ, ագռավներ, միջատներ:

Սակայն ամենացավալի իրողությունները գալիս են այն ժամանակ, երբ բնակիչները սկսում են այրել աղբը: Այրումը Հայաստանում կիրառվում է հնուց, սակայն խնդրի լուծման նպատակահարմար և շահավետ լուծում չէ, չնայած այդ եղանակով աղբի քանակը կրճատվում է մոտ 60-70%-ով:

«Այրման միջոցով աղբը ոչնչացնելիս արտաքին միջավայր են արտանետվում բազմաթիվ վնասակար միացություններ, որոնք օդով, ջրով, սնունդով անցնում են մարդու օրգանիզմ և ազդում էնդոկրին, իմունային, նյարդային, վերարտադրողական ֆունկցիաների վրա, առաջացնում են չարորակ ուռուցքներ, բնածին արատներ, չբերություն և այլ օրգան-համակարգերի հիվանդություններ»,- «Առաջին լրատվականի» հետ զրույցում նշեց բժիշկ Գուրգեն Ծատուրյանը:

Ու չնայած նշվածին, ցավոք, աղբն այսօր այրում են ոչ միայն աղբավայրերում, այլև բնակելի տարածքներում` բակերում, տնամերձ հողամասերում, փողոցներում, որն անմիջականորեն ազդում է բնակիչների առողջության վրա, քանի որ արտանետված թունավոր նյութերը փոքր քանակություններով տարիներ շարունակ կուտակվում են մարդու օրգանիզմում, չեն քայքայվում և ի վերջո հանգեցնում են լուրջ հիվանդությունների:

Ըստ տարբեր երկրների գիտական հետազոտական տվյալների` թունավոր աղբավայրերից ոչ հեռու բնակվող կանանց մոտ աճում է բնածին արատներով երեխաներ ունենալու վտանգը: Գերակշռում են նյարդային, ոսկրա-մկանային համակարգերի խանգարումները, մաշկային հիվանդությունները:

Մետաղական թթուների թաղման վայրի տարածքից ոչ հեռու բնակվողների մոտ բարձր է ականջի հիվանդությունների, բրոնխիտների, բրոնխիալ ասթմայի, անգինայի, մաշկային հիվանդությունների հաճախականությունը:

Մեր երկրում կան գրանցված և չգրանցված աղբավայրեր, որտեղ աղբը թափվում է առանց տարանաջատման, խառը վիճակում, որը մեծացնում է վերոհիշյալ հիվանդությունների վտանգը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում