Անգլիական «Տոտենհեմ»-ը մոտ է «Մալագա»-ի ֆուտբոլիստի հետ պայմանագիր կնքելուն: Ինչպես հաղորդում է Daily Mail-ը, Անդրե Վիլաշ-Բոաշը՝ «Տոտենհեմ»-ի գլխավոր մարզիչը, Ռոնդոնի տրանսֆերը ձեռք բերելու համար առաջարկում է 10 միլիոն ֆունտ:
Մարզիչը, ձեռք բերելով խաղացողի տրանսֆերը, ուզում է ամրապնդել հարձակման գոտին, որտեղ հիմա միայնակ է մնացել Ժերմեյն Դեֆոն:
Ռոնդոնը շեշտել է, որ եթե իրավիճակը չփոխվի, շատ հնարավոր է՝ լքի ակումբը:







































