Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ամերիկյան «Էյզենհաուեր» ատոմային ավիակիրն իրեն ուղեկցող ռազմանավերի հետ մտել է Պարսից ծոց: Այս մասին հայտարարել է ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի տեղեկատվական ծառայությունը:
Նշվում է, որ Արաբական ծովն ու Պարսից ծոցը միմյանց միացնող Հորմուզի նեղուցից արևելքում շարունակում է մարտական ծառայություն կատարել ամերիկյան «Էնթերփրայզ» ավիակրի գլխավորած հարվածային խմբավորումը:










































