Saturday, 27 06 2026
Ոչնչացվել է 25 տոննա մսամթերք. ՍԱՏՄ
18:10
Թրամփը կմեկնի Հնդկաստան
Վարչապետը շրջայց է կատարել Կոնդ թաղամասում
17:50
Միացյալ Նահանգների պետքարտուղարը խոսել է Հնդկաստանի հետ առևտրային համաձայնագրի շուրջ աշխատանքների մասին
305 միլիոն դրամ՝ պետությանը. Իշխան Զաքարյանի գործով հաշտություն է կնքվել
17:30
Հարավային Կորեան իր օդային պաշտպանության գոտում հայտնաբերել է մոտ 10 ռուսական և չինական ինքնաթիռ
Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են. վարչապետ
17:10
Բահրեյնն Իրանին մեղադրել է ԱԹՍ-ներով իր տարածքին հարվածելու մեջ
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
16:50
Եվրոպայում շոգ եղանակի պատճառով մահացածների թիվն աճել է
Փամբակ գետում տղամարդու աճյուն և ավտոմեքենա է հայտնաբերվել
16:30
Վենեսուելայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը գերազանցում է 900-ը
Փաշինյանը ծանոթացել է Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներին
16:10
ԱՄՆ-ն մարդասիրական օգնությունը հնարավոր դարձնելու համար չեղարկել է Վենեսուելայի դեմ պատժամիջոցները
Ցանկացած գործունեություն ռուսական շուկայում ռիսկային է. Հայաստանն այնտեղ անելիք չունի այլևս
15:50
Գիտնականները բացահայտել են հսկա մոլորակ, որը գրեթե «կշիռ չունի»
Անընդհատ մնում ենք նույն դասարանում, երբ մեր հասակակիցները վաղուց ԲՈԻՀ-ում են
15:30
Չինաստանը գլխավորել է աշխարհի ամենաարագ գերհամակարգիչների ցանկը
Լրջագույն փոփոխություններ են սպասվում ՀՀ-ՌԴ հարաբերություններում. Կրեմլը գործի է դնելու պլան Բ-ն
15:10
Լյուքսեմբուրգում գրանցվել է սարդերի ներխուժում
Հայաստանի լոգիստիկ կապերը զարգացնելու հեռանկարին Մոսկվան և Բաքուն դեմ են, Եվրամիությունը կկարողանա՞ Ալիևին «դարձի բերել»
14:50
Ուկրաինան նշվել է Աստվածածնի հայկական պատկերակի օրվա 235-ամյակը
Վարդենիս համայնքի Մեծ Մասրիկ բնակավայրում բացվեց «Մեծ Մասրիկ» գերոնտոլոգիական կենտրոնը
14:30
Ինչու է ԵՄ-ն շտապում ընդունել Ուկրաինային
Սյունիք բնակավայրի մոտակայքում բեռնատարը կողաշրջվել է և երկկողմանի փակել ճանապարհը․ օգնւթյան են հասել փրկարարները
14:10
Նավթի գները նվազել են – 26/06/26
ՀՀ ՆԳ նախարարը և Վրաստանի պետական անվտանգության ծառայության պետը քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր
13:50
ԱՄՆ զինված ուժերը հայտնել են Իրանին հարվածելու մասին
Երևանում անցկացվելիք COP17-ի նախապատրաստական աշխատանքները ներկայացվել են Ժնևում
13:30
Իլոն Մասկը զրկվել է տրիլիոնատիրոջ կարգավիճակից

Սուխա Արաֆաթ. «Իմ աղջիկն ուզում է իմանալ՝ ինչից է մահացել իր հայրը»

Պաղեստինի ինքնավարության առաջնորդ Յասիր Արաֆաթի հանելուկային մահվանից ութ տարի անց նրա կինը՝ Սուխան, հայց է ներկայացրել՝ պահանջելով հետաքննել այդ «սպանությունը»: Այս մասին տեղեկացնում է inosmi.ru-ն:

Le Figaro-ին տված բացառիկ հարցազրույցում Սուխա Արաֆաթը բարձրացնում է այն հարցը, թե ինչո՞ւ են հոսպիտալում ոչնչացվել 2004-ին մահացած իր ամուսնու արյան և մեզի նմուշները:

Le Figaro- Բողոքարկելու համար ինչո՞ւ եք գրեթե ութ տարի սպասել:

Սուխա Արաֆաթ- Մի քանի պատճառներ կային: Իմ 17-ամյա դուստրը՝ Զավխան, ուզում է իմանալ՝ ինչից է մահացել իր հայրը: Բացի այդ, իրավաբանական տեսանկյունից մենք ժամանակ ունեինք, քանի որ նման հայց ներկայացնելու համար օրենքը մեզ տասը տարի ժամանակ է տալիս: Եվ վերջապես` ամենաառանցքային պահը` «Ալ Ջազիրա»-ի հետաքննությունը պարզեց, որ Արաֆաթի հագուստի վրա պոլոնիումի շատ մեծ չափաբաժին է եղել: Սա ինձ դրդեց հետամուտ լինելու ամուսնուս մահվան իրական պատճառներին:

– Ի՞նչ էիք մտածում Արաֆաթի մահվան մասին:

– Ես միշտ ասել եմ, որ նա մահացել է իր գաղտնիքների հետ: Ես անգամ չէի ուզում մտածել նրան թունավորելու հնարավորության մասին: Առանց ապացույցների նման բան պնդելը վտանգավոր կլիներ: Սակայն պոլոնիումի վերաբերյալ շվեյցարական լաբորատորիայի եզրահանգումից հետո ես որոշեցի գործի անցնել:

– Ինչպե՞ս:

– Ես նամակ գրեցի այն հոսպիտալ, որտեղ մահացել էր Յասիր Արաֆաթը, և նոր անալիզներ անցկացնելու նպատակով պահանջեցի ինձ հանձնել նրա արյան ու մեզի նմուշները: Ինձ պատասխանեցին, որ նմուշները ոչնչացվել են չորս տարի առաջ: Դա հետաքրքրեց ինձ. ինչո՞ւ ոչնչացնել հիվանդության պատմության մի մասը, եթե յուրաքանչյուր անձ իր բարեկամի մահվանից հետո տասը տարվա ընթացքում կարող է դիմել դատարան: Բացի այդ, Արաֆաթը պետության առաջնորդ էր, այլ ոչ՝ հասարակ հաճախորդ: Ես ուզում եմ հասկանալ՝ կարելի՞ է հենց այնպես ոչնչացնել արյան և մեզի նմուշները: Հենց այդ պատճառով էլ հայցում ես պահանջել եմ գաղտնազերծել բժշկական եզրակացությունը:

– Նրա մահվանից հետո, բացի Ձեզնից, ո՞վ է ստացել բժշկական եզրակացությունը, արդյոք այն լիարժե՞ք է եղել:

– Հոսպիտալում երկրորդ նմուշը տվել էին Արաֆաթի զարմիկին՝ Նասեր ալ-Կիդվեին, ում հետո նշանակեցին Պաղեստինի ինքնավարության նախարար: Այն ժամանակ տպավորություն ունեի, որ ինձ հիվանդության ամբողջական պատմությունն են տվել: Ես չէի կասկածում, որ ֆրանսիացիներն ինձ բոլոր անալիզներն ու նմուշները չեն տվել:

– Ի՞նչ ասացին Ձեզ ֆրանսիացիները նրա մահվան պատճառների մասին:

– Ինձ ասացին, որ չգիտեն՝ ինչից է մահացել Արաֆաթը: Զարմանալի է, որ Ֆրանսիայի նման ինքնիշխան երկիրը գաղափար չունի պետության ղեկավարի մահվան պատճառների մասին:

– Ինչո՞ւ չպահանջեցիք դիահերձում կատարել:

– Նախևառաջ` նրա մահվանից հետո ես շոկ էի ապրում: Ես վստահում էի ֆրանսիական բժշկությանը և մտածում էի, որ այն կասի ողջ ճշմարտությունը: Բացի այդ, Արաֆաթի մարմինն անմիջապես ուղարկեցին Ռամալլա՝ Պաղեստինի ինքնավարության կենտրոն: Ամեն ինչ շատ արագ կատարվեց: Դրանից բացի` վեճեր սկսվեցին, իսկ ես չէի ուզում նոր վեճեր հրահրել:

– Սատարո՞ւմ է Ձեզ արդյոք Պաղեստինի ինքնավարությունը:

– Այո, նախագահ Մահմուդ Աբասը հայտարարել է, որ պատրաստ է արտաշիրիմում կատարել և հասնել գործի բացահայտմանը: Այս հարցը կքննարկվի արաբական երկրների արտգործնախարարների՝ սեպտեմբերին կայանալիք հանդիպմանը: Ես ուզում եմ, որ միջազգային կազմակերպությունները և մասնավորապես ՄԱԿ-ն օգնեն ինձ ճշմարտությունը վերականգնելու ճանապարհին:

– Վստա՞հ եք, որ արտաշիրիմում կիրականացնեն:

– Նման հրահանգ կարող է տալ միայն քննիչը, սակայն Պաղեստինի ինքնավարությունը ևս կարող է անել դա: Ամուսինս տարօրինակ մահով մահացավ: Գոյություն ունեն նշաններ, որոնք թույլ են տալիս ենթադրել, որ նրան թունավորել են: Հասկացեք ինձ. իմ հայցն անձնական, ընտանեկան որոշում է: Մոր և կնոջ իմ պարտքն է որոնել ճշմարտությունը՝ անկախ քաղաքական համատեքստից: Դուստրս իրավունք ունի իմանալու՝ ինչից է մահացել իր հայրը: Լիահույս եմ, որ վերջապես կիմանամ ճշմարտությունը: Հավատում եմ ֆրանսիական արդարադատությանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում