«Վիլյառեալ»-ը կրեց հերթական կորուստը: Այս անգամ խոսքը վերաբերում է իսպանական ակումբի ձախ պաշտպանին՝ Գոնսալոյին, որը տեղափոխվեց «Ֆիորենտինա»:
Ավելի վաղ «Վիլյառեալ»-ին լքեց կիսապաշտպան Բորխա Վալերոն: Նա ևս տեղափոխվել էր «Ֆիորենտինա»: Վալերոյի տրանսֆերի համար իտալական ակումբը վճարել էր 7 միլիոն եվրո:
Գոնսալոյի տրանսֆերի գինը չի նշվում:




































