Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանում Թուրքիայի դեսպանատան մամլո ծառայությունը հերքել է այն տեղեկատվությունը, թե Մեծ Բրիտանիայում Թուրքիայի դեսպանատան երկու աշխատակիցներ Երևանում հանդիպել են «Ժառանգություն» կուսակցության գլխավոր քարտուղար Ստյոպա Սաֆարյանի հետ:
Նշվում է, որ Քորայ Բալքայան և Սերա Չեթինը, որոնց հետ հանդիպել է Սաֆարյանը, հանդիսանում են Անկարայում Մեծ Բրիտանիայի դեսպանատան աշխատակիցներ և ներկայացված չեն Թուրքիայի որևէ պաշտոնական կառույցում:





































