Օգոստոսի 2-ին անհայտ անձը Կոմիտասի պողոտայի թիվ 31 շենքի մոտ հարձակվել է մի կնոջ վրա և գողացել նրա ոսկե շղթան:
«Առաջին լրատվական»-ի ունեցած տեղեկությունների համաձայն` այս մասին որպես ուսուցչուհի աշխատող կինը անձամբ է հաղորդել ոստիկանություն: Այս պահին Ոստիկանության Արաբկիրի բաժնում կատարվում է քննություն:










































