Saturday, 20 04 2024
Սպասվում են տեղումներ
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար

Դատավորի համար կարևորը ապացույցը չէ, այլ 31.000 դոլարի ստացումն ապահովե՞լը

«Սիլ Ինշուրանս» ԱՓԲ ընկերության ներկայացուցիչ Դիանա Գրիգորյանը պատրաստվում է` Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների դատարանի դատավոր Ա.Սուքոյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու և համապատասխան միջոցներ ձեռնարկելու միջնորդությամբ դիմել երկրի նախագահին, Արդարադատության խորհուրդ, քանի որ դատավորի գործողությունների, անգործության պատճառով իր վստահորդը կարող է ապօրինաբար զրկվել մոտ 31.000 ԱՄՆ դոլարին համարժեք գումարից:

Տվյալ դեպքում օրենքը պարտավորեցնում է դատավորին` որոշակի գործողություններ անել, կողմերի համար հավասար մրցակցային պայմաններ ստեղծել և կողմերի ներկայացրած ապացույցները համադրելով ու գնահատելով` կայացնել օրինական, պատճառաբանված վճիռ: Բայց սույն գործով դատավորը, կարելի ասել, ակնարկել է պատասխանող կողմին, թե ձեր դեմ հայց կա, ու խորհրդավոր լռություն պահպանելով ու «չտեսնելու տալով» նրա ներկայացրած ապացույցները, դատական նիստ է նշանակել: Ավելին, դատաքննության ընթացքում արդեն կանխակալ կարծիք է հայտնել, որ պատասխանող «Սիլ Ինշուրանսը» նորմալ չի կատարել իր պարտականությունները: Այդ մասին «Ժամանակ»-ին տեղեկացրեց Դիանա Գրիգորյանը:

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատավոր Ա.Սուքոյանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն` ըստ հայցի «Կոտայք Եկատերինբուրգ» ՓԲ ընկերության ընդդեմ «Սիլ Ինշուրանս» ԱՓԲ ընկերության, երրորդ անձինք «Հայտրանս-առաքող» ՀՁ ՍՊ ընկերության և «Կոտայք» գարեջրի գործարան ՍՊ ընկերության` պարտավորությունները կատարելուն պարտավորեցնելու պահանջի մասին: Այս գործի շրջանակներում «Սիլ Ինշուրանսի» դեմ հայց է ներկայացրել «Հայտրանս-առաքող» ընկերությունը, և հայտնի չէ` դատավորն այն ընդունե՞լ է վարույթ, թե՞ ոչ: Պատասխանող կողմը սպասում էր դատարանի պատասխանին, որն այդպես էլ չեղավ, և քանի որ «Սիլ-Ինշուրանս» ԱՓԲ ընկերության ներկայացուցիչ Դիանա Գրիգորյանը գուշակների մոտ գնալու և այդ հարցը պարզելու պրակտիկա չունի` ինքնաբացարկի մասին միջնորդություն է ներկայացրել դատավորին, քանի որ գտնում է, որ սույն գործով դատավոր Ա.Սուքոյանն ունի ակնհայտ կողմնակալ վերաբերմունք դատավարության մասնակիցների նկատմամբ` ի վնաս «Սիլ Ինշուրանսի». անաչառ և օբյեկտիվ չէ, գործը քննում է դատավարական նորմերի կոպտագույն խախտմամբ, ինչը ևս սպառնալիքի տակ է դնում Ընկերության արդար դատաքննության իրավունքի իրականացումը, դատավարությունը հավասարության և մրցակցության սկզբունքներին համապատասխան իրականացնելը, հետևաբար նաև կայացվելիք դատական ակտի օրինականությունը:

Իսկ կոնկրետ ի՞նչ է արել և անում պարոն Սուքոյանը. «Հայտրանս-առաքող» ՀՁ ՍՊ ընկերության կողմից ներկայացված հայցադիմումը վարույթ չընդունելով հանդերձ (դատավորի կողմից չի կայացվել «հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշում») գործի քննություն է իրականացնում: Մինչդեռ հայրենի օրենսդրությունը սահմանում է, որ հայցադիմումն ընդունելու հարցը դատավորը լուծում է այն ստանալու օրվանից եռօրյա ժամկետում. հայցադիմումի ընդունումը չմերժելու դեպքում կայացնում է այն ընդունելու մասին որոշում, որում նշվում են նաև գործի քննության ժամանակը և վայրը: Բացի դա, ըստ օրենքի` դատարանը պատասխանողին պատշաճ ձևով ուղարկում է հայցադիմումի և դրան կից փաստաթղթերի պատճենները, ինչպես նաև նախազգուշացնում պատասխան չներկայացնելու դեպքում դրա իրավական հետևանքների մասին, այն է` պատասխանողն ամբողջությամբ ընդունում է հայցապահանջը: Ընդ որում` պատասխանողը պարտավոր է հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումն ստանալուց հետո` երկշաբաթյա ժամկետում դատարան ուղարկել հայցադիմումի պատասխանը (եթե դատարանը չի երկարաձգել պատասխանը ներկայացնելու ժամկետը): Եվ այդ պարտականությունները դատարանի (դատավորի) համար պարտադիր են, որոնք կատարելուց հետո է միայն դատարանն իրավասու դատական նիստ նշանակելու մասին որոշում կայացնել և իրականացնել գործը դատաքննության նախապատրաստելուն ուղղված գործողություններ: Մինչդեռ դատավոր Սուքոյանն առանց այդ պարտականությունները կատարելու` դատական նիստ է նշանակել: Արդյունքում դատավարության մասնակիցներից «Սիլ Ինշուրանս»-ին դատավորը զրկել է ՀՀ օրենսդրությամբ վերապահված իրավունքներից. ընկերությունը չի կարողացել իրապես հավաստիանալ, որ իր նկատմամբ կամ իր մասնակցությամբ դատարանում գործ է քննվում, ծանոթանալ գործի նյութերին և ցանկության դեպքում համապատասխան ժամկետում պատասխան ներկայացնել, օգտվել դատական պաշտպանության, մրցակցության, կողմերի հավասարության իրավունքներից: Դատարանը «Սիլ Ինշուրանսին» է ուղարկել միայն «Հայտրանս-առաքող» ՀՁ ՍՊ ընկերության հայցադիմումը, ինչից պատասխանողը չէր կարող կանխատեսումներ անել և ենթադրել, որ իր նկատմամբ ներկայացված հայցադիմումը դատավորն ընդունել է վարույթ և իր մասնակցությամբ քննվում է գործ, որպեսզի օգտվեր իր դատավարական իրավունքներից, քանի որ բացառված չէ, որ հայցադիմումը հետ վերադարձվեր կամ վարույթ չընդունվեր:

Նախնական դատական նիստում դատավորը, առանց պատասխանողի ներկայության, առանց նրան հակաապացույցներ ներկայացնելու հնարավորություն ընձեռելու, նույն օրը գործը համարել է դատաքննության նախապատրաստված և որոշում է կայացրել դատաքննություն նշանակելու մասին: Գործը վարույթ ընդունելու կամ չընդունելու մասով բազմանշանակ լռություն պահպանելով` Սուքոյանը քննության է առել «Սիլ Ինշուրանս» ընկերության ներկայացուցչի միջնորդությունը, թե արդյո՞ք «Հայտրանս-առաքող» ընկերության կողմից ներկայացված հայցադիմումը դատավորի կողմից ընդունվել է վարույթ, եթե` այո, ապա տրամադրել համապատասխան որոշումը, հայցադիմումին կից փաստաթղթերը և տրամադրել երկշաբաթյա ժամկետ` պատասխանը ներկայացնելու համար: Սուքոյանն անհիմն պատճառաբանությամբ մերժել է` կողմին զրկելով իր շահերը պաշտպանելու իրավունքից կամ սահմանափակելով դրանք: Իսկ երբ դատավորը, այնուամենայնիվ, լսել է պատասխանող կողմի ներկայացրած ապացույցները, որոնք այս կամ այն փաստի հաստատմանը կամ հերքմանն են ուղղված եղել, և հավաստիանալով, որ դրանք կարող են հանգեցնել հայցադիմումների մերժմանը կամ դժվարացնել դրանց բավարարումը, կայացրել է որոշում` արգելելով պատասխանողի ներկայացուցչին ներկայացնելու ապացույցներ:

Ուստի, Դ.Գրիգորյանը նկատում է. «Առաջնորդվելով այն կանխավարկածով, որ դատավոր են նշանակվում պատշաճ մասնագիտական պատրաստվածություն ունեցող անձինք, չենք կարծում, որ դատավոր Սուքոյանի կողմից դատավարական վերոնշյալ նորմերի կոպտագույն խախտումները բխում են վերջինիս մոտ իրավական նորմերի անտեղյակությունից, չնայած ցանկանում եմ փաստել, որ դատավոր Ա.Սուքոյանը քննելով «Ֆորում բիզնես ցենտր» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 17.08.2010թ. ներկայացված հայցադիմումի վարույթի ընդունելության հարցը, …կայացրել է «հայցադիմումը վերադարձնելու մասին» որոշում` վկայակոչելով դեռևս 07.04.2009թ. …ուժը կորցրած նորմի` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 70-րդ հոդվածի 3-րդ կետի երկրորդ պարբերության պահանջները»:

Դատական իշխանություն իրականացնելիս դատավորը օրենքի ուժով պարտավոր է քննել և լուծել օրենքով իր իրավասությանը վերապահված հարցերը` բացառությամբ այն դեպքերի, երբ առկա են ինքնաբացարկ հայտարարելու հիմքերը: Դատավորը գործը քննելիս պետք է թույլ չտա, որ իր վրա ներազդեն թաքնված շահերը, հասարակական դժգոհությունը կամ քննադատված լինելու վախը, իր պատկանություններն իրականացնի անկողմնակալ: Նա ի պաշտոնե գործելիս պարտավոր է զերծ մնալ խոսքով կամ վարքով կողմնակալություն ցուցաբերելուց կամ նման տպավորություն ստեղծելուց, ինչպես նաև դատաքննությունից դուրս ինքնուրույն որոնել ապացույցներ կամ հետախուզել փաստեր` իր վարույթում գտնվող գործով: Մինչդեռ պատասխանող կողմի պնդմամբ, դատավոր Սուքոյանը նման կողմնակալ կարծիքներ հայտնել է. օրինակ` «էստեղ ամենակարևորը «Սիլ Ինշուրանս»-ը նորմալ իր պարտականությունը կատարի»: Այսինքն` արդեն կանխակալ կարծիք է ունեցել, թե իբր ընկերությունը նորմալ չի կատարել իր պարտականությունները: Եվ դատավորի կողմից դեռ դատաքննության նախնական փուլում պարբերաբար թույլ տրվող այս խախտումներն էլ, պատասխանողի գնահատմամբ, դատավորին ինքնաբացարկ հայտնելու հիմք են, քանի որ ողջամիտ կասկած են հարուցում նրա անկողմնակալության մասին: Իսկ եթե դատավոր Սուքոյանը գտնում է, որ չունի անկողմնակալ վերաբերմունք, ապա պարտավոր է վերականգնել այն իր վարքագծով և կայացրած որոշումներով` հայտնել ինքնաբացարկ` ապահովելով արդարադատության համակարգի նկատմամբ պատասխանողի վստահությունը:

Ի դեպ, պարոն Սուքոյանի վարույթում է նաև «Գլենդել Հիլզն» ընդդեմ «Ժամանակ» օրաթերթի հիմնադիր «Սկիզբ Մեդիա Կենտրոն» ՍՊԸ-ի գործը, որի միայն դատական նիստի օրվա և ժամի մասին ծանուցագիրն էր սկզբում հասել պատասխանողին` առանց հայցադիմումի ու կից փաստաթղթերի:

«Ժամանակ» օրաթերթ

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում