Դինոզավրերին վերածնելու և իրական դինոզավրերի սեփական այգի ունենալու միտքը ստիպել է ավստրալիացի գործարար Քլայվ Պալմերին վարձել գիտնականների, որոնք 1996 թվականին կլոնավորման միջոցով ստացել են Դոլի գառնուկին: Այս մասին հաղորդում է The Daily Mail-ը:
Դինոզավրերի այգին ածխարդյունաբերության մագնատը մտադիր է հիմնել Կուլում քաղաքի առողջարանում:
Եթե փորձը բարեհաջող անցնի, ապա հնագույն կենդանիներին արտաքին աշխարհից կմեկուսացնեն հատուկ պարսպով:
Դինոզավրերին վերածնելու ծրագրերի մասին տեղեկությունը ստացվել է միլիարդատիրոջը մոտ գտնվող աղբյուրից:
Միլիարդատիրոջ երևակայությունը աստիճանաբար ավելի հեռուն է գնում: Նա արդեն հասցրել է աշխարհը ցնցել երկրորդ «Տիտանիկ» ստեղծելու ծրագրով: Նման հայտարարություն էր արվել շաբաթներ առաջ: «Տիտանիկ 2»-ի նավարկությունը նախատեսված է 2016-ի վերջին:









































