Դոննա անունով գետաձին, որը ապրել է ավելի քան 60 տարի և համարվել աշխարհի ամենատարեց գետաձին, սատկել է ամերիկյան Ինդիանա նահանգի Էվանսվիլ քաղաքի կենդանաբանական այգում: Այգու աշխատակիցները Դոննային էֆթանազիայի են ենթարկել՝ տարիքային հիվանդությունների պատճառով: Այս մասին հաղորդում է Agence France-Presse-ը:
Գազանանոցի տնօրեն Ամոս Մորիսի խոսքով՝ նման որոշման կայացման պատճառը եղել է այն, որ Դոննան տառապել է ուժեղ արթրիտով:
Դոննան ծնվել է 1951 թվականին Մեմֆիսի կենդանաբանական այգում:1956 թվականից համարվում է Էվանսվիլի գազանանոցի բնակիչ: Քլեյ անունով գետաձիուց նա 8 փոքրիկ է լույս աշխարհ բերել:
Վայրի բնության մեջ գետաձիերի կյանքի միջին տևողությունը կազմում է 40 տարի: Անազատության մեջ գետաձիերը կարող են ապրել մինչև 50 տարի: Դոննան առաջինն է աշխարհում, որին հաջողվել է ապրել 60 տարի:








































