Saturday, 06 06 2026
ԵԱՏՄ-ում Հայաստանը քաղաքակրթական «դիսոնասն» է ստեղծում
14:50
Նեպալցի լեռնագնացը Էվերեստ լեռան վրա վեց օր անհետ կորելուց հետո ողջ է մնացել
Հակակոռուպցիոն կոմիտեն զգոնության կոչ է անում և հորդորում մերժել ընտրակաշառքի արատավոր երևույթը
Փրկե՛ք Լիբանանը Ձեր իրական թշնամուց, պարո՛ն նախագահ. Արաղչի
Որքան է Հայաստանում ընտրողների թիվը
14:10
Նավթի գները նվազել են – 05/06/26
Տեղեկություններ կան, որ հանձնարարվել է արգելել միայն ընտրելու համար ՀՀ եկած և ՌԴ կրկին վերադարձող զորակոչային տարիքի տղամարդկանց ելքը
Տանգոն երկուսով են պարում․ Պեսկովը՝ ռուս-ամերիկյան հարաբերությունների մասին
«Ես նախագահ գուզեմ, ընկեր Նախշքարյան ջան»․ ՀԿԿ հերթական բացահայտումը
13:30
Ընտրական ճգնաժամ` Սեուլում. բողոքի ցույցեր քվեաթերթիկների պակասի պատճառով
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
13:10
Իրանը հարվածել է Մերձավոր Արևելքում գտնվող ԱՄՆ ռազմաբազաներին
Ֆեստիվառը վերադառնում է
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են. ՔԿ
ՍԱՏՄ-ն իրազեկում է տնտեսվարողներին
Հրազդանի նախկին քաղաքապետ Արամ Դանիելյանից հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվեն անշարժ և շարժական գույքեր, դրամական միջոցներ
Շուրջ 30 աշակերտ այցելել է Ալիխանյանի անվան ազգային լաբորատորիա՝ ծանոթանալու գիտական աշխատանքի միջավայրին
Պատգամավորի թեկնածուներից 6-ի նկատմամբ կայացվել է ձերբակալման որոշում. ՔԿ
ՄՔԾ տարածքային ստորաբաժանումները աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին
Կարևորվել է ԱԺ հերթական ընտրությունների ընթացքում միջազգային դիտորդական առաքելությունների դերը
Նորակերտի նախկին ղեկավարը համայնքից հափշտակել է շուրջ 40 գույք, կատարել է փողերի լվացում. դատախազը գործը հանձնել է դատարան
Երևանի թիվ 80 հիմնական դպրոցում ուստարին ամփոփվել է նախագծային աշխատանքով և Սևակին նվիրված ներկայացմամբ
Շուրջօրյա հաստատություններում խնամք ստացող 18 տարեկան անձինք ինքնուրույն կյանք են սկսել Ակնաշենի համայնքային փոքր տանը
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի լիագումար նիստում միաձայն ընդունվել է ՀՀ կողմից ներկայացված «Կրթություն հանուն խաղաղության» բանաձևը
Հայաստանում լռության օր է․ նախընտրական քարոզչությունն արգելվում է
Վթարային ջրանջատում Գյումրիում
Լարսը բաց է
«Մեծ բանավեճը» վկայեց՝ տիտղոսային ընդդիմությունը չունի սեփական ասելիք և չգիտի իր անելիքը
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
ՌԴ-ից 100 հզ. մարդ բերելով էլ՝ խնդիր չեն լուծում. ՔՊ ձայները 4-5 անգամ շատ են, քան ռուսամետ ուժերինը

Կոալիցիոն ծիրին մեջ

«Առաջին լրատվականի» զրուցակիցն է ՀՀԿ խմբակցության նախագահ, ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը: 


– Ինչպես կմեկնաբանեք ԲՀԿ-ի դիրքորոշումը, ինչու եք որոշել՝ նման թուղթ ստորագրել կոալիցիոն ուժերով: 


– Սա դիրքորոշումների ճնշում էր, որպեսզի կարողանանք այսպես ժողովրդի առաջ հանդես գանք, թե մեր ծիրն այսպես ուր է տանում՝ դրանով նպաստելով, որ մյուս քաղաքական ուժերն էլ կողմնորոշվեն, ժողովուրդն էլ քննարկի այդ ամենը, քանի որ սա կնպաստի լավ ընտրությունների անցկացմանը: Հիմնական վեճը գնում էր, թե այս պահին անենք, թե այլ պահի: Գագիկ Ծառուկյանը երբեք չի ասել, որ չի սատարում Սերժ Սարգսյանին: Ընդհակառակը մշտապես սատարել է Սերժ Սարգսյանին, նաև վերջին ընտրություններում ու դրանից հետո: Մամուլում և մեր քաղաքական հակառակորդներին ցանկալի տեսարան էր սպասվում որ իբր կոալիցիան կքանդվի, և դա հնարավորություն կտա ավելի մեծ արդյունավետությամբ հանդես գալ ընտրություններում: Դա մեզ հետ պետք չի կապել: 


– Իսկ ինչու հենց Աժ ընտրություններից առաջ, ոչ թե հետո: 


– Այդ հայտարարությունը գնահատում ենք որպես հայեցակարգ ու հաշվետվություն: Հարցադրում կա՝ կոալիցիային ըստ հուշագրի, մնացել է մեկ տարի, որ ավարտվի համագործակցությունը: և հիմա ժողովրդին ցույց ենք տալիս, թե դրանից հետո ինչ ենք մտածում մենք: Մենք մտածում ենք, որ մեր առջև դեռ ծրագրեր կան, կոալիցիան դեռ անելիքներ ունի, անավարտ, շարունակական ծրագրեր կան, և ինչպես պետք է հանդես գանք ԱԺ ընտրություններից հետո: Այդ ծրագիրը չի կարող մեկ տարվա լինել: Դեռ չի որոշվել՝ ԱԺ ընտրություններում ինչպես պետք է հանդես գանք, բայց պարզ է, որ դրանից հետո մենք միասնական ենք հանդես գալու: Այդտեղ անհրաժեշտություն առաջացավ նախագահի ընտրություններում միասնական թեկնածուով հանդես գալու, այսինքն՝ Սերժ Սարգսյանին սատարելու հարցը: Ու կարևոր չէ՝ մեկ ամիս ուշ, թե շուտ ենք հայտարարում, կարևորը՝ որպեսզի ժողովուրդը շփոթից դուրս գա և մտածի, թե ինչպիսի հեռանկար է ընտրում: Մենք մեր ցանկություններն ենք արտահայտել: Ժողովուրդը մեզ ձայն կտա՝ կշարունակենք աշխատել, ձայն չի տա, կամ քիչ կտա՝ այդ համամասնությամբ, այդ արդյունքներով ենք շարունակելու աշխատել:  


– Արդյոք սա նշանակում է, որ չեք վստահում ձեր կոալիցիոն ընկերներին:


– Դրանք այն քաղաքական հնարքներն են, որ կարող են ձուլվել մեր հակառակորդների կողմից: Այստեղ վստահել, չվստահելու խնդիր չկա: Հիմա դեռ որոշված չէ՝ միասին ենք գնալու, թե առանձին: Դա չենք կարևորում: Կարևորում ենք համաձայնեցված գործողությունները, որովհետև՝ այսպես, թե այնպես, ինչ հայտարարությամբ էլ հանդես գանք, ԱԺ առաջիկա ընտրությունների պատասխանատվությունն ընկնում է կոալիցիայի վրա: Այլապես, նախկինում կոալիցիա էին կազմում, իսկ ընտրություններից առաջ ամեն մեկը առանձնանում էր, և ցեխ էր շպրտում ՀՀԿ-ի վրա: Հիմա, որպեսզի այդ խճանկարը չլինի, մենք ընդամենը հայտարարում ենք, որ մեկս մյուսիս նկատմամբ որևէ այլ գործոնով հանդես չենք գալիս, և մեր հաշվետվությունը միասնական է լինելու: Այս ֆորմատը դրական լուծումներ կապահովի ԱԺ ընտրություններում, և առավել ևս՝ հասարակությունը թող իմանա, որ գնալու ենք նախագահի ընտրությունների:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում