Մյունխենի «Բավարիա»-ն մնացել է առանց ևս մեկ եզրային պաշտպանի: Ոտքի շրջանում Դիեգո Կոնտենտոն ցավեր է զգացել: Անցնելով անհրաժեշտ բուժզննումը՝ պարզվել է, որ ֆուտբոլիստը պատռվածք ունի:
Բժիշկները ֆուտբոլիստի ապաքինման համար նշանակել են տասնօրյա հանգիստ, որից հետո նոր պետք է որոշեն, թե ինչ է պետք անել:
Նշենք, որ «Բավարիա»-ն չի կարող ապավինել նաև Ռաֆինյուին ու Դավիդ Ալաբուին:







































