Իսրայելի ֆինանսների և առողջապահության նախարարությունները համաձայնության են եկել լրացուցիչ հատուկ հարկ սահմանել անառողջ սնունդի վրա: Ինչպես հաղորդում է MIGnews գործակալությունը, նման ձևով կառավարությունը հույս ունի պայքարել ավելորդ քաշի և ճարպակալման դեմ:
Վիճակագրական տվյալների համաձայն՝ իսրայելցիների 37%-ը տառապում է ավելորդ քաշից, իսկ 15%-ի մոտ խրոնիկ ճարպակալություն կա: Ճարպակալման հետևանքների դեմ պայքարելու համար տարեկան ծախսվում է 5.8 մլրդ շեկել:
Նշենք, որ ոչ առողջ սնունդի վրա հարկ է սահմանված եվրոպական մի շարք երկրներում:










































