Ամերիկյան Bloomberg գործակալության փոխանցմամբ՝ արբանյակային նկարահանումները ցույց են տվել, որ Իրանն ավարտել է Փարչինի ռազմական օբյեկտի մաքրման աշխատանքները, ուր ենթադրվում էր, որ Իրանն իրականացրել է միջուկային զենքի բաղադրատարրերի փորձարկումներ: Այս մասին է վկայում վաշինգտոնյան հետազոտական խումբը:
Փարչինի ռազմա-ադրյունաբերական համալիրն ուշադրության կենտրոնում հայտնվեց այն ժամանակ, երբ ԱԷՄԳ-ն փորձեց ստուգել այդ օբյեկտը` կասկածելով, որ դրանում միջուկային քողարկված գործունեություն է ծավալված: