Ինչպես տեղեկացնում է Кавказский Узел լրատվականը, այսօր Վրաստանի և Հարավային Օսիայի միջև միջադեպերի կանխարգելման մեխանիզմի շրջանակներում սահմանային Էրգնետի գյուղում տեղի է ունեցել հանդիպում, որի արդյունքներով կողմերը համաձայնության են եկել փոխանակել ձերբակալված անձանց:
«Այսօր մենք համաձայնության ենք եկել, որ նման փոխանակում կարող է իրականացվել: Այսօրվա հանդիպումից հետո հույս կա, որ այս հարցը կարող է լուծվել տեսանելի ապագայում» ասել է Հարավային Օսիայի հետհակամարտային կարգավորման գծով հատուկ ներակայցուցիչ Մերաբ Չիգոևը:
Նա նշել է, որ կողմերի մոտ պահվում է 8-ական քաղաքացի:
Սակայն նրանցից մի քանիսի հարցում համաձայնություն ձեռք չի բերվել:
Այս տեսակ հաջորդ հանդիպումը հավանաբար կկայանա հաջորդ շաբաթ: