AP-ի տեղեկացմամբ` 21-ամյա ավստրալացի թիավարող Ջոշուա Բուտը ձերբակալվել է օգոստոսի 2-ի առավոտյան՝ խուլիգանության մեղադրանքով:
Ըստ ոստիկանական արձանագրության` ակադեմիական թիավարման ութնյակի մարզիկն անցած գիշերվա ընթացքում հարբած վիճակում կոտրել է խանութի ցուցափեղկը: Ոստիկանական բաժանմունքում Բուտն ուշագնաց է եղել և ընկնելիս մարմնական վնասվածք է ստացել, որից հետո տեղափոխվել է հիվանդանոց:







































