Monday, 29 06 2026
Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա հունիսի 29-ի բարձր է 5 սմ-ով
Բայրամովի այցի ընթացքում կքննարկվի Բաքվում ձերբակալված 11 ռուսաստանցիների ազատ արձակման հարցը. Գալուզին
«Թամարա» ընկերությունն արտադրել է վտանգավոր սննդամթերք
18:30
Վենեսուելայում երկրաշարժերից հետո գրեթե 1,8 միլիոն մարդ հումանիտար օգնության կարիք ունի. ՄԱԿ
Երևանում Վահրամ Փափազյան փողոցում երթևեկության փոփոխություն կկատարվի
18:10
Փարիզում կայծակը հարվածել է Էյֆելյան աշտարակի սայրաձողին
Ադրբեջանը այս փուլում Իսրայելի հետ «ընդհանուր նպատակներ» չունի
Գյումրիից ռուսական ռազմաբազայի դուրսբերման վերաբերյալ Երևանից որևէ ազդանշան չենք ստացել․ՌԴ ԱԳ փոխնախարար
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են կանաչ ջրածնի արտադրության զարգացման առաջարկները
17:30
Իրանի ԱԳՆ-ն հերքել է հունիսի 30-ին Դոհայում ԱՄՆ-ի հետ խորհրդակցությունների անցկացման մասին լուրերը
17:20
«Ռենշին»-ը վերաբրենդավորվում է. ընկերության զարգացման այս փուլում՝ ներկայանալով նոր վիզուալ ինքնությամբ և բազմաոլորտ ներդրումային էկոհամակարգի տեսլականով
TRIPP նախագիծը միայն կշահի, եթե դրանում Ռուսաստանը մասնակցություն ունենա․ Գալուզին
ՀՀ անտառային և լեռնային մի շարք հատվածներում տեղադրվել են արջերի հնարավոր ներկայության մասին զգուշացնող ցուցանակներ
Մոսկվայում հերթական անգամ դժգոհել են Հայաստան-Եվրամիություն գործընկերության խորացման առնչությամբ
Էկոնոմիկայի նախարարությունն ամփոփաթերթով ներկայացրել է արտահանման խթանմանն ուղղված պետական ծրագրերը
16:30
Թրամփը հայտնել է Իրանի հետ Դոհայում կայանալիք բանակցությունների և նավթի գնի նվազման մասին
ՀՀ շրջակա միջավայրի նախարարը Սեուլում մասնակցում է SOI Global Dialogue միջազգային գլոբալ երկխոսությանը
16:10
Չինաստանը պատրաստ է շարունակել աջակցել Բելառուսի զարգացմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
15:50
Իրանն ու Օմանն անցկացրել են Հորմուզի նեղուցի հարցերով զբաղվող աշխատանքային խմբի առաջին նիստը
Քաղցրաշենում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
15:30
Ռուսաստանը Պերուի քաղաքացիների է հավաքագրել
Անցած 3 օրում գրանցվել է 54 ավտովթար․ 4 մարդ զոհվել է
15:10
Իրանը և Կատարը համաձայնության են եկել 6 միլիարդ դոլար իրանական ակտիվների ապասառեցման շուրջ
Ադրբեջանում «հայ է, ուրեմն հանցագործ» է բարդույթը կհաղթահարվի»
14:50
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը հասել է 360-ի
«Ամբերդ ամրոց»-ում վերականգնման և մաքրման աշխատանքների ժամանակ հայտնաբերվել է Թամար թագուհու մետաղադրամը
Էրդողանը Գազայում Իսրայելի գործողություններն անվանել է ցեղասպանություն
120 շիշ կեղծ օղի՝ «ՎԱԶ-21074» մեքենայում
14:10
Ռումինիայի գրեթե ամբողջ տարածքում վտանգի կարմիր մակարդակ է հայտարարվել շոգի պատճառով

Հանրահայտ բանտարկյալները (լուսանկարներ)

Հայտնի դերասան, «Օսկարի» դափնեկիր Քյուբա Գուդինգ Կրտսերը երեքշաբթի օրը ձերբակալվել է այն բանից հետո, երբ, ենթադրվում է, որ Նոր Օրլեանում հրել է բարմենուհուն: Դերասանին զայրացրել էին բարի այցելուները, որոնք, ճանաչելով աստղին, խնդրել են լուսանկարվել իրենց հետ: Նրան վերջնականապես հունից հանել է բարմենուհին` խնդրելով լքել հաստատությունը: Դեռ հայտնի չէ, թե ինչ պատժամիջոց է կիրառվելու Գուդին Կրտսերի նկատմամբ, բայց պարզ է, որ նա պատժից խուսափել չի կարող:

Ներկայացվում է, թե որ հայտնի «խուլիգանները» ինչպիսի ձերբակալումների, տուգանքների և հասարակական աշխատանքերի են դատապարտվել:

Սեմի Նասերինʽ Լյու Բեսսոնի հանրահայտ «Տաքսի»ֆիլմի գլխավոր հերոսը, հայտնի է իր բուռն խառնվածքով: Նա 2011 թ. դատապարտվել է 16 ամսվա ազատազրկմանʽ դանակով մարդու վրա հարձակվելու համար, սակայն օրինակելի վարքի դեպքում  դերասանը կարող էր խուսափել բանտարկումից: Սակայն մեկ ամիս անց նա Կաննի փառատոնի ընթացքում ձերբակալվել էր ոստիկանների կողմիցʽ իր հետ լուսանկրավել ցանկացող  երկրպագուին հետույքը ցույց տալու և ոստիկաններին վիրավորելու համար: Դերասանը պատիժը կրել է Գրասսի բանտում: Այսքանով Նասերիի չարաշահումները չեն սահմանափակվում. նա բազմիցս մեղավոր է ճանաչվել խուլիգանության, ոչ սթափ վիճակում մեքենա վարելու, արագությունը գերազանցելու և այլ օրինախախտումների համար`ստանալով պայամանական պատժաժամկետներ: 

Ռոբերտ Դուին Կրտսերը ֆիլմերում նակրահանվել է սկսել էր դեռահաս տարիքից: Սակայն հաջողության հետ մեկտեղ երիտասարդ դերասանի կյանք մուտք գործեցին նաև ալկոհոլը, թմրամիջոցները, և սկսեցին խնիրներ առաջանալ օրենքի հետ: 1996 թ. նա ոչ սթափ վիճակում մեքենա վարելու համար դատապարտվել էր 1,5 տարվա ազատազրկման, միևնույն ժամանակ նրա ավտոմեքենայից հայտնաբերվել էր նաև հերոին տեսակի թմրանյութ:Այս դեպքից հետո Դաունի Կրտսերն իր կյանքն անցկացնում էր բանտախցերից տեղափոխվելով ալկոհոլությունից և թմրամոլությունից կախվածության դեմ բուժվելու կլինիկայում և հակառակը: Նրան ձերբակալել էին նաև չգրանցված զենք կրելու, թմրանյութեր պահելու համար`դատապարտելով բանտարկության:

Այդ պատճառով Ռոբերտը մի քանի տարի ընդհանրապես չհայտնվեց բեմում, արդյուքնում կարողացավ ազատվել կախվածությունից և վերադառնալ լիարժեք կյանքի: «Իմ կարծիքով, Հոլլիվուդի ամենալավ կողմը նրա կարճ հիշողությունն է: Դա ինձ անհրաժեշտ է: Թերևս այստեղ այժմ ոչ ոք չի հիշել, որ ես երբևէ բանտ եմ նստել»,- ասում է դերասանը:

50 Cent-ի ռեփերը մեծացել է Նյու-Յորքի խուլիգանական թաղամասերից մեկում` Քուինսում, ոչ բարեկեցիկ ընտանիքում: 12 տարեկանում սկսել է զբաղվել թմրանյութերի առքուվաճառքով, 1994 թ. ձերբակալվել է ոստիկանության կողմից և դատապարտվել 3 տարվա ազատզարկման: Ժամանակից շուտ դուրս գալով բանտից` նա որպես ծածկանուն է վերցնում 50 Cent-ը (որն անգլերենից թարգմանաբար նշանակում է 50 ցենտ) և լրջորեն զբաղվում է երաժշտությամբ, բայց չի հրաժավում վտանգավոր կենսակերպից: 2002 թ.  ձերբակալվում է զենք կրելու, իսկ 2006-ին մեքենան ագրեսիվ  վարելու համար:

Հայտնի դերասանուհի և հյուրանոցային ցանցի ժառանգորդուհի Պերիս Հիլթոնը 2006 թ. ձերբակալվել էր ոչ սթափ վիճակում մեքենան վարելու կասկածանքով: Դատարանում ընդունելով իր մեղքըʽ նա դատապարտվել է 1500 դոլար տուգանքի: 2007-ի հունվարին Հիլթոնը ձերբակալվել էր ապօրինի վարոդական իրավունք օգտգործելու համար, իսկ փետրվարին` արագությունը գերազանցելու և մթության մեջ մեքենայի լուսարձակները չմիացնելու համար: Դրանից հետո նա բանտում մնացել է 23 օր: 2010-ին  Հիլթոնը մեղավոր է ճանաչվել թմրամիջոցները պահելու, օրինապահ մարմինների ներկայցուցիչներին ընդդիմանալու համար և դատապարտվել է 2000 դոլար տուգանքի, 200 ժամ հասարակական աշխատանքի, ինչպես նաև թմրամիջոցներից կախվածություն ունեցողների համար նախատեսված ծրագում մասնակցության:

2012-ի մարտին երգիչ  Քրիս Քելմին 5 օր անց է կացրել բանտումʽ մեքենան ոչ սթափ վիճակում վարելու համար: Երբ ՃՈ աշխատակիցները կանգնեցրել են նրա ավտոմեքենան, նա հրաժարվել է ալկոհոլի օգտագործման աստիճանը որոշող թեստը անցնելուց: Դուրս գալով բանտիցʽ նա նշել է, որ չնայած պատիժը շատ խիստ էր, այնուամենայնիվ, ինքն այլևս ոչ սթափ վիճակում մեքենա չի վարի:

25-ամյա Լինդսի Լոհանը վերջին ժամանակներում ուշադրության կենտրոնում էր գտնվում ոչ թե իր` որպես  դերասանի գործունեության համար, այլ տարբեր դեպքերի առիթով: 2007 թ. նրան դատապարտել են 3 տարվա պայմանական ազատազրկման` 2 անգամ ոչ սթափ վիճակում մեքենա վարելու համար, հետագայում ժամկետը երկարացվել է ևս 1 տարով:

2010-ի մայիսին Լոս-Անջելոսի դատարանը պարտավորեցրել է դերասանուհուն կանոնավոր կերպով ալկոհոլիզմի և թմրանյութերի համար անալիզ հանձնել և կրել հատուկ«հակաալկոհոլյան» թևնոցը:

Թևնոցի գողության համար 2011 թ. դերասանուհուն դատապարտել էին պայմանական ազատազրկման, որը նա պետք է անցկացներ մորգում հասրակական աշխատանք կատարելով, իսկ հետո 30 օր բանտում` պայմանական ժամկետ խախտելու համար: Սակայն արդյունքում Լոհանը վանդակաճաղից այն կողմ անց էր կացրել ընդամնեը 4,5 ժամ:

1995 թ. բոլոր լրատվամիջոցները գրեցին հոլիվուդյան աստղ Հյու Գրանդի ձերբակալման մասին. նա ձերաբկալվել էր հասրակական վայրում անբարոյականի հետ սեքսով զբաղվելու համար: Չնայած նա հասարակության առաջ ընդունեց իր մեղքը, այնուամնայնիվ, նրան դատապարեցին 2 տարվա ազատազրկման, իսկ անբարոյականը, դառնալով թոկ-շուի աստղ, կնքեց բազմահազարանոց պայամանգիր զուգագուլպաների գովազդի համար:

 2007թ. Հյու Գրանդեն մեղադրվում էր լուսանկրաչին ծեծելու և վիրավորելու համար: Որպես զենք դերասանը օգտագործել է անձեռոցիկով տարրան:

 

Դեասան Ջոնթան Րիս-Մայերսը երկար ժամանակ պայքարում էր ալկոհոլիզմի դեմ: Ոչ սթափ վիճակում նրա ձեռքի տակ էին ընկել նրա շրջապատի գրեթե բոլոր մարդիկ, դա իրենց վրա հաճախ զգում էին հատկապես օդնավակայնների ուղևորները, որտեղ Ջոնաթանը հաճախ էր այցելում բարեր: 2007 թ. նրան ձերաբկալել էին Դուբլինի օդանավակայնում կարգը խախտելու համար, բայց հետո մեղադրանքը հետ վերցվեց: 2009 թ. Մայերսը ձերբակալվել էր Փարիզի Շարլ դը Գոլ օդանավակայնում բարի աշխատակիցներին վիրավորելու համար:

Հայտնի ռեժիսոր Ռոման Պոլանսկին 2009 թ. սեպտեմբերի 26-ին ձերբակալել էին 30-ամյա վաղեմություն ունեցող քրեական գործում մեղադրվելու համար: նրան մեղադրում էին անչափահաս Սամանտա Գեյմերին բռնաբարելու մեջ: Վերջինս վաղուց խնդրում էր հասրակությանը իրեն հանգիստ թողնել:

 1978 թ. խուսափելով բանտարկությունիցʽ նա փախել էր ԱՄՆ-ից և աշխատում էր չհայտնվել այն երկրենում, որոնք էքստրադիցիայի պայմանագիր ունեին ԱՄՆ-ի հետ: Կինոփառատոնի համար ժամանելով Ցյուրիխ` նա ձերբակալվեց անմիջապես օդանավակայում: Մի քանի ամիս անց նա ազատ արձակվեց 4,5 միլիոն գրավի դիմաց, իսկ 2010 թ. Շվեյցարիայի Արդարադատությա նախարաությունը որոշում է կայացրել մերժել նրան ԱՄՆ-ին հանձման պայմանը և ազատ արձակել: Բանտարկության ընթքացում Պոլանսկին ավարտին էր հասցրել 5 եվրոպական կիոնակադեմիաների մրցանակ շահած «Ուրվական» ֆիլմը:

  

Ռուս դերասան Իգոր Պետրենկոն, որ «Վարորդ Վերայի համար» ֆիլմի գլխավոր դերակատարն էր 1992 թ. ևս խախտել է օրենքը: Նա իր ընկեր Ալեքսանդր Կուզմինին հետ միասին մեղադրվում էր սպանության մեջ: Պետրենկոն, որ հանցանքի վայրում է եղել այդ պահին, դատապարտվեց 8 տարվա ազատազրկման, չնայած մեկ տարի էլ գտնվում էր նախնական կալանքի տակ;

2011 թ. Փարիզի ուղղիչ դատարանը 6 000 եվրո տուգանքի է դատապարտել բրիտանացի մոդելյոր Ջոն Գալիանոյին հակահրեական արտահայտությոնների համար:

Դատարանը քննում էր երկու հայց: Առաջինը ներկայացրել էին 41-ամյա Ֆիլիպ Վիրժիտին և 35-ամյա Ժերալդին Բլոխը, որոնց դիզայները վիրավորել էր  La Perle սրճարանում փետրվարի 24-ին, իսկ երկրորդ հայցը ներկայացրել էր մի կին, որին ևս նույն վայրում կոպտել էր Գալյանոն 2010 թ. հոկտեմբերի 8-ին: Նմանատիպ դեպքի կրկնության դեպքում նրանից կգանձվի տուգանված գումարը: Գալյանոն պետք է 1-ակական եվրո վճարի յուրաքանչյուր տուժածին և 5-ական` գործում մասնակցություն ունեցած կազմակեպություններին: Այս դեպքի պատճառով դիզյաները հեռացվեց Dior-ի արտի տնօրենի պաշտոնից, որը զբաղեցնում էր 1996 թ.:

 

Իր ագրեսիվ պահվածով հայտնի Մայք Թայսոնը ունի մի քանի դատվածություն: 1992 թ. նա մեղադրվել է բռնաբարության մեջ և բանտում անցկացրել 3 տարի: 1997 թ, բռնցքամարտիկը հերթական կռվի ժամանակ ատամներով կտրել է իր մրցակից Էվանդեր Հոլիֆիլդի ականջի մի հատնվածը, ինչի համար 3 տարով զրկվել էր բռնցքամարտիկի լիցենզիայից և տուգանվել  3մլն դոլլարով: 1998 թ. նա դատապարտվել է 3,5 ամսվա անազատության ծեծելու համար, 2006-ին` 24-ժամյա անազատություն` թմրանյութերի օգտագործման և դրանց ազդեցության տակ մեքենա վարելու համար և 2009-ին ձերբակալվել է լրագրողին ծեծելու համար:

 

Հայտնի թոփ-մոդել Նաումի Քեմբելը մի քանի անգամ ձերբակալվել և դատարան է կանչվել իր անձնակազմի աշխատակիցների նկատմամբ բռնություն և ֆիզիկական ուժ գործադրելու համար: 2000 թ. նա իր օգնական Ջորջինիա Գալանսին վճարել է տուգանք և փոխահտուցել է բարոյական վնասը: Վերջինիս Նաումին հարվածել էր բջջայինով, այնուհետև նա հարվածել էր ծառայող Միլիսենթ Բերթոնին և Աննե Սկոլավինոյին, ինչպես նաև նրա հարվածների ուժը զգացել է նաև վարորդը, որին խփել է ոտքով: 2008 թ. նա ձերբակալվել էր օդանավակայանի աշխատակցի վրա հարձակվելու կասկածանքով: Ամեն անգամ նրա համար սահմանում էին բուժում հոգեթերապևտի մոտ և հասարակական աշխատանքի կատարում: Օրինակʽ մի դեպքում նա ստիպված է եղել 5 օր շարունակ լվանալ աղբատարների պահեստի հատակը:

 

2005 թ. Ռասսել Քրոուն ևս հայտվել է ոստիկանների ուշադրության կենտրոնում ագրեսիվ պահվածքի համար: Մի անգամʽգիշերը, դերասանը իր հյուրանոցի համարից փորձում է զանգել կնոջը` Դանիել Սպենսորին:  Կորցնելով համբերությունըʽ Քրոուն պոկում է հեռախոսի ապարատը վարդակից, այն ձեռքին դուրս գալիս միջանցք և շպրտում դռնապանի ուղղությամբ: 2005 թ. «գլադիատորը» և հյուրանոցի աշխատակիցը համաձայնեցին ինքնուրույն կարգավորել հայցը, որի արդյունքում Քրոուն վճարեց ընդամենը 160 դոլար:  Հայցի վատ վերջաբանի դեպքում նրան սպառնում էր ԱՄՆ-ում աշխատանքի իրավունքից զրկվելը և ազատզրկվելը 1 տարով:

Guns N’ Roses խմբի առաջատար երգիչ Էքսլ Ռոուզը ձերբալկալվել է  30 անգամ: Նրան ձերբակալել են հասարական վայրերում ալկոհոլային խմիչքի չարաշահման, խուլիգանության , անկարգություներ հաստատելու համար: 2006 թ. Շվեդիայում  նա ոչ սթափ վիճակում կծել էր պահակի ոտքը: Դրա համար երաժիշտին հեևթական անգամ ձերբակալեցին և ստիպեցին վճարել 6000 դոլար տուգանք:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում