ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի նախընտրական շտաբում iPhone սմարթֆոնների համար նոր հավելված է հայտնվել:
«Այս շաբաթ մենք առաջարկում ենք նոր հավելված iPhone-ի համար` Obama for America: Այն ստեղծվել է, որպեսզի դուք կարողանաք մասնակցել, տեղյակ լինել և հրավիրել ուրիշների: Այս հավելվածը պետք է ունենա Օբամայի յուրաքանչյուր կողմնակից»,- ասվում է պոտենցիալ ընտրողների շտաբի նամակում:
Հեղինակները խոստանում են, որ անվճար հավելվածի միջոցով կարելի է տեղեկություն գտնել նախագահի քաղաքականության, դրա առաջնահերթությունների և յուրաքանչյուր նահանգում նրա գործունեության արդյունքների մասին:
«Այս ամբողջ տեղեկությունը հնարավոր է հաղորդել Facebook-ի, Twitter-ի, էլեկտրոնային փոստի և SMS-հաղորդագրության միջոցով»,- նշվում է նամակում:










































